Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Կանաչ աշխարհ

Արջտակ կովկասյան - Цикламен кавказский - Cyclamen Ibericum

Արջտակ կովկասյան - Цикламен кавказский - Cyclamen Ibericum

Բազմամյա խոտաբույս է` պալարանման հաստացած արմատով:

Պատկանում է գնարբուկազգիների ընտանիքին: Հիմնականում ջերմատնային բույս է, սակայն որոշ տեսակներ, այդ թվում նաև կովկասյանը, մշակվում է բաց գրունտի պայմաններում, վաղ գարնանային ձևավորումներում: Հանդիպում է նաև Հայաստանում: Տերևները կաշվեկերպ են, մուգ կանաչավուն` արծաթականաչ գեղեցիկ նախշերով: Ծաղիկները բաց մանուշակագույն են` պսակաթերթիկների հիմքում մուգ բծերով, մինչև 1,5 սմ տրամագծով: Ծաղկում է անմիջապես ձյունը հալվելուց հետո`մարտի սկզբերին: Անկոչ ծաղկավաճառները այդ սեզոնում մեծ քանակությամբ արջտակ են հավաքում և շատ դեպքում մանուշակի անվան տակ վաճառում բնակչությանը, դրանով իսկ վտանգի տակ դնելով այդ տեսակի հետագա գոյության հարցը: Աշնանը կրկին հայտնվում են երիտասարդ տերևները, իսկ ձմեռնամուտին` ծաղկակոկոնները: Այդ վիճակում էլ բույսը ձմեռում է:

 

Արջտակ կովկասյան - Цикламен кавказский - Cyclamen Ibericum Արջտակ կովկասյան - Цикламен кавказский - Cyclamen Ibericum Արջտակ կովկասյան - Цикламен кавказский - Cyclamen Ibericum

Արջտակ կովկասյան - Цикламен кавказский - Cyclamen Ibericum

 

 

Մշակության մեջ բազմացնում են պալարները կիսելով, յուրաքանչյուր կեսի վրա մեկական աչք թողնելով: Դրանք տնկում են ամռան կեսին, կավային հողերում մինչև 5 սմ խորությամբ: Սերմերով բազմացնելու դեպքում ցանքը կատարում են մարտին ջերմոցներում: Մայիսին երևում են ծիլերը, որոնք զգալիորեն մեծացնելուց հետո վերատնկում են թաղարներում: Բույսերը կարելի է տեղափոխել ինչպես ձմեռնամուտին, այնպես էլ վաղ գարնանը:

 

Ստվերատար է, սակայն լավ է ծաղկում բաց, արևոտ վայրերում, բավականին ցրտադիմացկուն է և խոնավասեր, պահանջկոտ չէ հողի նկատմամբ:                

 

Հեղինակ. Լ. Վ. Հարությունյան, Քո շրջապատի ծաղիկները
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ձնծաղիկ
Ձնծաղիկ

Մանուշակ
Մանուշակ

Սոճի
Սոճի

Անանաս
Անանաս

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ